ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի համագործակցության լավ օրինակ են: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, այս հայտարարությունը չորեքշաբթի օրն արել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայանը՝ դիմելով Լաս Վեգասի Նեվադայի համալսարանի ուսանողներին:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կան հիմնարար տարբերություններ: Բայց նույնիսկ դրանով հանդերձ, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին»,- ասել է նա, շեշտելով․
«Կան այդպիսի տարածքներ, օրինակ, հակամարտությունը, որն այժմ բռնկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ ԱՄՆ-ն հանդիսանում է կողմերից մեկը և, համանախագահելով Մինսկի խումբը, փորձում է վերականգնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում»: