Հարավային Կովկասում տեղի ունեցող պատերազմը Վրաստանի համար իրական ռիսկեր է պարունակում․ այն հնարավոր է կարգավորել բացառապես բանակցային ճանապարհով։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան՝ մեկնաբանելով Արցախյան պատերազմը։
«Երբ մեր հարևանությամբ իրական պատերազմ է ընթանում, դա մեծ ռիսկ է Վրաստանի համար,- հայտարարել է Գախարիան,- իհարկե, մենք կանենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի խաղաղություն հաստատվի։
Մեր բարեկամներն են և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները։ Վրաստանն ամեն ինչից առաջ հետաքրքրված է, որ հարթվի ցանկացած անհեթեթություն և կոնֆլիկտը լուծվի բանակցությունների ճանապարհով։ Մենք կանենք ամենն, ինչ կարող ենք»։