Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն: Իհարկե, թուրքն իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց, օրինակ, ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի Հայ զինվորը»,-գրել է Պողոսյանը:
Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը…
Опубликовано Վահրամ Պողոսյան Четверг, 8 октября 2020 г.
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: