Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին․ ակտիվ նախապատրաստություն է ընթանում:
Ինչպես նշում է РИА Новости- ն՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն և Երևանը հաստատել են մասնկացությունը Մոսկվայում խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,-ասել է նա:
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:
Բացի դա, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության: