Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի նպատակն է եղել գրավել քաղաքը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Արցախի Հանրապետութան նախագահ Արայիկ Հարությունյանը
Նրա մեկնաբանմամբ, քանի որ Ալիևը հայտարարել էր, թե իբր գրավել են Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը:
«Մեր ինֆորմացիան այնպիսինն է, որ ձևավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը հրադադարը սկսելու ժամերի ընթացքում Հադրութը գրավելն է եղել։ Նրանց հաջողվել է այդ խմբերին մտցնել քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերադասավորվել Հաջողվել է դիվերսիոն խմբին մտնել քաղաք, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերադասավորվել»,-մանրամասնեց Արցախի նախագահը:
Նա վստահեցրեց, որ Հադրութ քաղաքի վարչական ղեկավարն այժմ գտնվում է վարչակազմի շենքում: Ասուլիս գալուց առաջ հետը կապ է հաստատել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Դիվերսիոն խումբը Հադրութում սպանել է մոր ու որդու: