Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Լոս-Անջելեսից Երեւան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր եւ բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։
Հզոր ենք միասին»,- գրել է նա։
Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին։ #Հաղթելուենք
Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Воскресенье, 11 октября 2020 г.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 440 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: