Թուրքիան իսլամիստ զինյալների և ահաբեկիչների է բերել Ադրբեջան: Իհարկե, ինչպես միշտ թուրքերն արդարացումներ են բերում իրենց արարքների համար: Նրանք ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ նրանք էթնիկ եղբայրներ ունեն նաև Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում․ սա նշանակում է, որ պետք է միջամտե՞ն ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր ծագի: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով․
«Գուցե այո, քանզի երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի՝ Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում և այլուր»:
Նախագահը նշել է, որ հակառակորդը խոսում է PKK-ի զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Խոսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք՝ պաշտպանելու համար:
«Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը,- հարցնում է Սարգսյանը,- եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Այդ ժամանակ մի քանի հրետակոծություն, և այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել, անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և, այդ գումարներն օգտագործելով, գնել միլիարդավոր դոլարների արժողությամբ զինամթերք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ»:
«Այո՛, գումարի և թուրքական աջակցության միջոցով կարող ես հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ունե՛ր ԼՂ-ն»,- ասել է նախագահը:
Հատված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ RT-ին տված հարցազրույցից
Հատված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ RT-ին տված հարցազրույցից.- Թուրքիան իսլամիստ զինյալների և ահաբեկիչների է բերել Ադրբեջան: Իհարկե, ինչպես միշտ Թուրքիան արդարացումներ է բերում իր արարքների համար: Նրանք ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ նրանք էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, սա նշանակում է, որ պետք է միջամտի՞ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր ծագի: Գուցե այո, քանզի երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի՝ Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում և այլն:Երկրորդը, նրանք խոսում են PKK-ի զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Այդ ժամանակ մի քանի հրետակոծություն, և այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Սակայն անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով գնել միլիորդավոր դոլարների արժողությամբ զինամթերք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ:- Գումար և թուրքական աջակցությո՞ւն:- Այո, գումարի և թուրքական աջակցության միջոցով կարող ես հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ուներ ԼՂ-ն:Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի այսօր:#Armpresident #ArmenSarkissian #RT #ArtsakhStrong #NKpeace
Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Понедельник, 12 октября 2020 г.