Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի աջակցություն Հայաստանի ու Արցախի: Ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քաղաքում հայերի կազմակերպած զանգվածային ցույցից հետո թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել՝ հերթական անգամ իր աջակցությունը հայտնելով հայերին:
Հիշեցնենք, որ ամենուր սփյուռքի մեր հայրենակիցները հավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն Ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայերի։