Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։
Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերրի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նար խաղաղ բնակավայրերը։ Այսօր ևս հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտը։