Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին, ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն են ցուցաբերել ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքները: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանը:
Վարդենիս համայնք
Տրամադրվել է սննդի տարբեր տեսակներ, ծխախոտ, հագուստ, ձմեռային սապոգներ, դեղորայք, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, գազի բալոններ, վառարաններ, լապտերներ, բենզին, 1400 հատ տուֆ քար, քնապարկ:
Ծակքար համայնք
Համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել և Համահայկական հիմնադրամին կամ համայնքային հիմնադրամին է փոխանցվել 279 000 ռուբլի, 1 միլիոն 675 000 դրամ, 400 դոլար և 100 եվրո: Տրամադրվել է նաև սնունդ, ծխախոտ, հագուստ, շուրջ 250 հազար դրամի և 3 արկղ դեղորայք:
Գավառ քաղաք
« Քյավառ Սերվիսի» և Գավառի համայնքապետարանի կողմից Համահայկական հիմնադրամին կամ համայնքային հիմնադրամին է փոխանցվել 1-ական միլիոն դրամ :
Գավառ քաղաքը աջակցել է նաև սննդի տարբեր տեսակներով, հագուստով և խառը ապրանքներով:
Վարդենիկ համայնք
Համահայկական հիմնադրամին կամ համայնքային հիմնադրամին է փոխանցվել 7 000 000 ռուբլի և 620 000 դրամ: Տյումեն քաղաքի հայ համայնքի կողմից(Աբրահամ Հովեյան) նվիրաբերվել է «ՈՒԱԶ» մակնիշի 1 շտապօգնության ավտոմեքենա, Տիգրան Բադալյանի, Գեղամ Հովեյանի, և Ռուդիկ Մանուկյանի կողմից «ՈՒԱԶ» մակնիշի 1-ական ավտոմեքենա: Համայնքի բարերարների կողմից տրամադրվել է նաև 15 տոննա կարտոֆիլ, գործիքներ, հագուստ, սնունդ և դեղորայք:
Լճաշեն համայնք
Տրամադրվել է 5 հատ գեներատոր, տանիքի ցինկապատ թիթեղ, քնապարկ, հագուստ, զինվորական ներքնաշորեր, անձրևանոցներ, ձմեռային գլխարկներ և ձեռնոցներ, ծածկոցներ և սրբիչներ, 102 զույգ ռեզինե ճտկավոր կոշիկներ, սննդի տարբեր տեսակներ: