Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողի անուն։
Հայկական կողմից կա 710 զոհի անուն։ Բացի այդ, զոհվել է 36 քաղաքացիական անձ, ևս 2-ը՝ ՀՀ-ում։
Նահատակված 37 զինծառայողներն են․
▪️ Քոչարյան Զոհրաբ Հրաչիկի, ծնվ. 1991թ.
▪️ Խաչատրյան Ցոլակ Սամվելի, ծնվ. 1990թ.
▪️ Հարությունյան Կարեն Սեյրանի, ծնվ. 2000թ.
▪️ Մանուկյան Նարեկ Սուրենի, ծնվ. 2000թ.
▪️ Էլիզբարյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.
▪️ Գրիգորյան Գոռ Սերգեյի, ծնվ. 2000թ.
▪️ Հայրապետյան Սասուն Տիգրանի, ծնվ. 2000թ.
▪️ Պողոսյան Արման Մանվելի, ծնվ. 2002թ.
▪️ Գևորգյան Գրիգոր Արմենի, ծնվ. 2002թ.
▪️ Մկրտչյան Վազգեն Ռուդիկի, ծնվ. 2000թ.
▪️ Կիրակոսյան Արթուր Հայկի, ծնվ. 1999թ.
▪️ Ղարդաշյան Ռոման Վլադիմիրի, ծնվ. 2001թ.
▪️ Պահեստազորային Գալստյան Մուշեղ Արամի, ծնվ. 1997թ.
▪️ Գաբրիելյան Գեղամ Էդիկի, ծնվ. 1977թ.
▪️ Բալայան Կարեն Արթուրի, ծնվ. 1993թ.
▪️ Մելքումյան Հովհաննես Վաղարշակի, ծնվ. 1977թ.
▪️ Նիկողոսյան Արթուր Խոսրովի, ծնվ. 1991թ.
▪️ Պահեստազորային Փարամազյան Արշակ Հրաչիկի, ծնվ. 1983թ.
▪️ Միրզոյան Գոռ Գևորգի, ծնվ. 1990թ.
▪️ Բաղդագուլյան Աշոտ Վարազդատի, ծնվ. 1973թ.
▪️ Միքայելյան Հայրապետ Գուրգենի, ծնվ. 1994թ.
▪️ Թաթիկյան Սասուն Զոհրաբի, ծնվ. 1998թ.
▪️ Իսայան Վահրամ Վազգենի, ծնվ. 1980թ.
▪️ Քյարունց Գագիկ Ռազմիկի, ծնվ. 1998թ.
▪️ Պահեստազորային Ավանեսյան Բորիս Վարուժանի, ծնվ. 1990թ.
▪️ ՈՒդումյան Վահե Հայկազի, ծնվ. 2001թ.
▪️ Հարությունյան Միշա Սեդրակի, ծնվ. 2001թ.
▪️ Մայիլյան Նորայր Վահանի, ծնվ. 1999թ.
▪️ Կոնջորյան Ռաֆայել Յուրիկի, ծնվ. 2000թ.
▪️ Սարգսյան Ռոբերտ Արթուրի, ծնվ. 2001թ.
▪️ Աբգարյան Արսեն Սեյրանի, ծնվ. 2001թ.
▪️ Մովսիսյան Արթուր Արսենի, ծնվ. 2001թ.
▪️ Մովսիսյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2001թ.
▪️ Ավանեսյան Մանվել Կարլենի, ծնվ. 2001թ.
▪️ Բարսեղյան Արեգ Արթուրի, ծնվ. 2001թ.
▪️ Գրիգորյան Կարեն Գեդեոնի, ծնվ. 2001թ.
▪️ Սարգսյան Արման Արկադիկի, ծնվ. 2001թ.:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: