Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հերթական անգամ այցելեց զինվորական հոսպիտալ և հանդիպեց այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։ Այս մասին հայտնել է Պարգև Սրբազանն իր ֆեյսբուքյան էջում։
Նա աղոթք բարձրացրեց առ Աստված նրանց շուտափույթ ապաքինման համար, բուժանձնակազմին էլ մաղթեց ուժ ու կորով իրենց առաքելության մեջ։