«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Մոդերենա ընկերության նախագահ Նուբար Աֆեյանն ամերիկյան «The New York Times» թերթի՝ արցախյան պատերազմի մասին պատմող ռեպորտաժին պատասխան-նամակ է գրել։
Նամակում ասվում է, որ էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների մասին թերթի ռեպորտաժը սարսափով է լցրել իրեն։
«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։ Նրա խոսքով՝ երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի կանգնեցնեն ծավալվող վայրագությունները, դա ագրեսորներին ազդանշան է ուղարկում այն մասին, որ երկրի բռնակցումը կամ ժողովրդի ու մշակույթի ոչնչացումն անթույլատրելի են։