Մոսկվան անում է հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու համար։ Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար: Կրեմլում ափսոսանքով են արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս չեն պահպանում Մոսկվայի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ:
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը, և, որ առանց Թուրքիայի խնդիրը լուծել հնարավոր չէ։
Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի այս հայտարարությունը, նշել է․
«Հակամարտության մասնակիցները երկուսն են՝ Ադրբեջանն ու Հայաստանը։ Բացի ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի երեք համանախագահ երկրներից, որևէ այլ երկրի ներգրավումն այս գործընթացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան իրենց համաձայնությունը տան հակամարտող երկու կողմերն էլ»: