Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի փոխանցման կտրուկ արագացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակչությանն ու առողջապահական հաստատությունները, որոնք խնամում են վիրավորներին և հիվանդներին:
Այս մասին ասված է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ ԱՀԿ-ն շարունակում է մտահոգվել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների սրմամբ:
Խորը մտահոգություն հայտնելով՝ նա նշել է. «Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակական բռնությունը և բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջական իրավիճակի անորոշությունը»:
ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի և ապրուստի միջոցները հանրային առողջության աննախադեպ սպառնալիքներից։