Մեկը մյուսի հետևից Արցախին օգնելու ծրագրին են միանում արվեստի գործիչներ: Հայկական ասամբլեայի հումանիտար առաքելությանն է միացել Եվգենի Կիսսինը: Աշխարհահռչակ երաժիշտը իր հոնորարը փոխանցել է Հայկական ասամբլեայի ֆոնդին:
«Սիրելի հայ քույրեր ու եղբայրներ, այժմ, այս բուռն օրերին, ես կուզեի ողջ հոգով ձեզ ուժ մաղթել, արիություն ու միասնություն՝ ամենակարևորը: Լավ նայեք ձեզ ու իրար, միասի՛ն եղեք, ե՛ս միշտ կլինեմ ձեր կողքին՝ ինչ տարածություն էլ որ մեզ բաժանի: Ձեր ցավը տանեմ»,- գրել է նա: