Հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայում կայացած առաջնության ժամանակ հոլանդացի Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ Մաքս Վերստապպենը գրավել է 3-րդ տեղը:
Իր հաղթանակը նշելու համար նա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+) նվիրաբերել է 100 դոլար և այս մասին գրառում արել կայքում։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Ես չէի կարող նշել այսօրվա հաղթանակը առանց իրենց կյանքն ամեն օր հանուն հայրենիքի զոհաբերող Հայ զինվորների հիմնադրամին նվիրատվություն կատարելու»,- գրել է նա։