Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հումանիտար հրադադարի հաստատման մասին: Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես խախտվեց ադրբեջանական կողմից: Երեկ ԱՄՆ-ի ջանքերով հայտարարվեց երրորդ հումանիտար հրդադարի հաստատման մասին, որը ևս Ադրբեջանը չպահպանեց։