ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին կոնգրեսականը հայտնել Է Twitter-ի իր էջում։ Գոմեսը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հասնելու Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել, իսկ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Նշենք, որ Մագնիտսկու օրենքն ԱՄՆ – ում ընդունվել է 2012 թվականի դեկտեմբերին. այն չեղարկել է Ջեքսոն-Վենիկի ուղղումը եւ անձնական պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտման համար: Պատժամիջոցների տակ նկատի են առնվում ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումները և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակումը։