Բողոքի միանգամից երկու խոշոր ակցիա են կազմակերպել Արգենտինայի ու Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Նրանց պահանջն անփոփոխ է․ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը և դադաեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։
Արգենտինահայ ցուցարարները քայլերթով մոտեցել են Իսրայելի դեսպանատանը՝ տանելով Արցախում զոհված զինվորների լուսանկարներով պաստառներ։
Իսկ Թել Ավիվում երկու խոշոր հեռուստաալիքների շենքերի առջև հավաքվել են մոտավորապես 300 հայեր՝ բողոքելով Ադրբեջանին զենք վաճառելու դեմ։
Հիշեցնենք, որ սա Իսրայելի ու Արգենտինայի հայերի առաջին ցույցը չէ այս թեմայով։ Առհասարակ, ողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցներն ակտիվորեն ինքնակազմակերպվում են՝ ամենուր ներկայացնելով իրենց բողոքն ու զայրույթը՝ միջազգային հանրության անտարբերության դեմ։