Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ մանրամասնում են, որ Ստեփանակերտում օդային տագնապ է։
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծել է նաև Շուշին։
Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։