«Հայ երիտասարդների ֆեդերացիան» Նյու Յորքում երթով շարժվել է դեպի «Նյու Յորք Թայմս»-ի խմբագրություն՝ պահանջելով հետաքննել և հերքել տվյալ պարբերականի, Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի, Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները:
Երթի մասնակիցները վանկարկել են՝ «Լուսաբանի՛ր ճշմարտությունը», «Ասա՛ ճշմարտությունը», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, բարձրացրել են «Կանգնեցրեք թուրքական Հիտլերին», «Խաղաղություն Հայաստանին ու Արցախին» գրություններով պաստառներ:
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև նունպես հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել: 2000-ին մոտ հայեր պահանջում են ճանաչել Արցախի անկախություն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ հաջորդ բողոքի ակցիան կիրականացվի Հոլիվուդ պողոտայի վրա: