Բանակցությունները և քաղաքական լուծումը կարող են վերջ դնել Լեռնային Ղարաբաղի երկարամյա ճգնաժամին, հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հայտնում է irna.ir-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությունը և հրադադարի մասին հակամարտության կողմերի համաձայնությունը», – ասել է նա:
«Մենք շարունակում ենք ընդգծել երկու երկրների պատրաստակամությունը միջազգային սահմանների և բոլորի քաղաքացիական իրավունքների պաշտպանության առումով», – հավելել է Վաեզին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երեք կողմերի միջև կնքված համաձայնագրի համաձայն ՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնելու իրենց դիրքերում, իսկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը տեղակայվելու են շփման գծում: