Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 220 փախստական։
Այս պահի դրությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 47 հազար փախստական։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները։ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: