Արցախի Հանրապետության «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը «Риа Новости»-ին հայտնել է, որ Արցախի տարածքի ականապատվածության աստիճանը շարունակում է բարձր մնալ:
«Միայն Ստեփանակերտ քաղաքում մենք սեպտեմբերի 27-ից հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,-ասել է Մեսրոպյանը:
Վերջինս ընդգծել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակամարտության գոտում զինամթերքի որոնման ժամանակ ականազերծման խմբերին հանդիպում են պայթունավտանգ այնպիսի առարկաներ, որոնք հողում էին մնացել դեռևս Արցախյան առաջին պատերազմից հետո:
«Աշխատանանքների համար մեզնից դեռ 15-20 տարի կպահանջվի: Գուցե ավելի…»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Հավելենք նաև, որ ռուս խաղաղապահների ներգրավմամբ իրականացվում են նաև ականազերծման աշխատանանքեր: