ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը պաշտոնական այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նա հանդիպել է նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: