Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Armenia Today»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով որոնողական աշխատանքները շարունակվելու են այսօր։ «Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մեկ խումբ ուղևորվելու է Մատաղիս, Ֆիզուլի, մյուսը՝ Հադրութ»,- ասաց Թադևոսյանը:
Նշենք, որ երեկվա դրությամբ, հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: