Հունվարի 6-ին ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման հոգեբանական ծառայության մասնագետները ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի պոլիկլինիկայի բազայի վրա քաղաքացիների ընդունելություն են անցկացրել: Հոգեբանները տեղի բնակիչների համար կազմակերպել են հոգեբանական-հուզական վիճակի կարգավորման թեստավորում և պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Ընդանուր առմամբ, 2020թ. դեկտեմբերի 7-ից հոգեբանական օգնություն է ցուցաբերվել Արցախի 189 բնակչի։
«Բացի այդ, նախարարության մասնագետները տեղի բնակիչների ամբուլատոր-կլինիկական ընդունելություն են իրականացնում փրկարարների ճամբարում գործող բուժկետում», – ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: