Այսօր, օրվա ընթացքում չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացվելու Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախ ԱԻ պետական ծառայությունը:
«ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։ Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասված է ծաայության հաղորդագրության մեջ։