Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։ Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ի Telegram-յան ալիքը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով էլ մայորը մահացել է Զանգելանում՝ ականի պայթյունից։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: