Արցախի ԱԻ պետական ծառայության ջոկատները երեկվա որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են 7 մարդու մարմին:
Այս մասին Armenia Today– ի հետ զրույցում ասաց ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Հայտնաբերված բոլոր 7 աճյունները զինծառայողների են»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր դիերը գտնվել են Հադրութի ու Ջաբրայիլի տարածքում: «Մարմիններից 4-ը հայտնաբերվել է Ջաբրայիլում, 2-ը՝ Ֆիզուլիում, 1-ը Սյունիքի ու Արցախի միջանկյալ տարածքում։
ԱԻՊԾ-ն շարունակում է որոնողական աշխատանքները Մատաղիս-Թալիշ ուղղություններով, Հադրութում և Քարին Տակում, որտեղ կատարվում են վերաորոնողական աշխատանքներ։
Որոնվում են ինչպես մահացածների մարմիններ, այնպես էլ ողջ մնացած անձինք»,- ասաց Թադևոսյանը։
Որոնումների արդյունքում մինչ այժմ գտնվել է 1229 աճյուն։