Հետպատերազմյան շրջանում շատ է կարևորվել կարգուկանոնի ապահովումը, ինչը բավականին սրվել է՝ կապված հասարակության տրամադրությունների հետ։ Այս մասին ընդգծել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Մարդիկ շատ ավելի ագրեսիվ են։ Այստեղ ոստիկանական համակարգի պրոֆեսիոնալ դերը շատ կարևոր է, որպեսզի կարողանա անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանք տանի։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված այդ կարգուկանոնը։ Ես որքան կարողանամ, իմ լիազորությունների շրջանակում, պետք է օգնեմ»,- նշել է նա։
Ըստ Բեգլարյանի՝ ճգնաժամի որոշակի հաղթահարումից հետո պետք է երկիրն արագ տեղափոխել տնտեսական զարգացման ճանապարհ։
«Ես կարծում եմ, որ մեր սոցիալական աջակցության ծրագրերը պետք է լինեն ավելի մոտիվացնող սկզբունքների վրա, ոչ թե հասարակությանը ապամոտիվացնող»,- նշել է արցախցի պաշտոնյան։