Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններ Ջոն Սալիվանին և Պիեռ Լևիին տեղեկացրել է հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին:
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։