Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը PИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
«Պատերազմից հետո մեզ մոտ հումանիտար ճգնաժամ է, և սոցիալական հարցերը շատ սուր են դարձել։ Մենք լուծում ենք խնդիրները՝ թե՛ մեր ուժերով, թե՛ բարեգործական կազմակերպությունների, թե՛ Հայաստանի Հանրապետության և ռուս խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը։
Թանդիլյանը հայտնել է, որ հատկապես սուր է իրենց տները կորցրած մարդկանց համար բնակարան գտնելու հարցը, բայց արդեն սկսել է գործել նրանց վերաբնակեցման ծրագիրը:
«Առանց բնակարանի է մնացել Արցախի 34 000 քաղաքացի»,- ասել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին չորրորդ փաստաթուղթը, որից հետո ադրբեջանցի և հայ զինվորականները դադարեցրին ռազմական գործողությունները, կանգ առան գրավյալ դիրքերում և փոխանակեցին գերիներին: Մոսկվան իր հերթին խաղաղապահներ ուղարկեց Ղարաբաղ: