Վերջին քսանչորս ժամվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական շարժական խմբերը պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում:
Տարածաշրջան է բերվել, ընդհանուր թվով 2000 պատվաստանյութ, որոնք կիրացվեն պատվաստումների երկու փուլի միջոցով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: