Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել:
Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա հայտնեց, որ որոնումների արդյունքում մինչ այժմ գհայտնաբերվել է 1235 աճյուն: Հունան Թադևոսյանի խոսքով, այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրաիլ և Կուբաթլու ուղղություններով: