Արցախի ԱԻ պետական ծառայության որոնողական ջոկատները Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից երեկվա աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 3 զինծառայողի մարմին։ Մեկ աճյուն հայտնաբերվել է Որոտանից (Կուբաթլու), մյուս երկուսը՝ Ջաբրայիլից։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Կուբաթլուից հայտնաբերվածի ինքնությունը պարզ է, դա Արսեն Մամիկոնյանն է, տարիքը, սակայն, հայտնի չէ, իսկ մյուսների ինքնությունը պարզ չէ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
ԱԻՊԾ ջոկատներն այսօր աշխատանքներ կիրականացնեն Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով»,- ասաց Թադևոսյանը։
Նշենք, որ մինչ այժմ հայտնաբերվել է 1238 մարդու մարմին։