Երեկ ԱԻՊԾ որոնողական ջոկատները հայտնաբերել են մեկ մարդու մարմին։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Աճյունը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության։ Զոհվածը զինծառայող է։
«Այսօր որոնողական աշխատանքները դադարել են, քանի որ Ադրբեջանում սգո օր է։ Նրանք նշում են «Սև կամ արյունոտ հունվարը»»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ վաղը կվերսկսվեն, թեև Արցախում առատ ձյուն է։
Այս պահի դրությամբ գտնվել է 1247 զոհի մարմին։