Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում, Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ի օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,-հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: