Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։
Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձեւն ու ժամկետները։
Ուղեցույցում ներկայացված են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։