Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 51 065 մարդ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 շենք-շինություն, այդ թվում ՝ 25 հասարակական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23,813 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։