Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։
«Հունվարի 25-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 2004թ.ծնված Ս. Գ.-ն և 2007թ.ծնված Ա. Գ.-ն, 1982թ. ծնված Ա. Ի.-ն, 1983թ. ծնված Ս. Մ.-ն, 1999թ. ծնված Ս. Մ.-ն, 1985թ. ծնված Մ. Դ.-ն, 1995թ. ծնված Ն. Մ.-ն, 1998թ. ծնված Ա. Ա.-ն, 1983թ. ծնված Լ. Հ.-ն, 1982թ. ծնված Լ. Ջ.-ն։