ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի հետ: Այս մասին փոխվարչապետը գրել է Facebook-ի իր էջում:
«Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ հանդիպում ունեցա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, զարգացման հեռանկարները, կրթության ու գիտության ոլորտի հարցերը»,- գրառման մեջ նշել է Տիգրան Ավինյանը: