Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանել է ՀՀ ԶՈւ Գլծավոր շտաբի հայտարարությունը:
Մասնավորապես, Irakanum.am-ի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։
Լրատվամիջոցի խնդրանքով Ջալալ Հարությունյանը, կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունը, ասել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականը: «Բանակի կողքին եմ» հայտարարությամբ մինչ այս մի շարք սպաներ, ինչպես նաև քաղաքացիների իրենց աջակցությունն են հայտնել Գլխավոր շտաբին՝ միանալով պահանջին: