Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնման աշխատանքները։ Նա նաև ընդգծել է ագրեսիվ հասարակական հռետորաբանության դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին Կլաարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Կլաարը հայտնել է, որ բարձր մակարդակով խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ և ոգևորված է եղել այդ երկրների ղեկավարների՝ Եվրամիության հետ համագործակցության պատրաստակամությամբ ՝ 2020 թվականի աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրների լուծման համար:
«Կարևոր է շարունակել մարդասիրական ջանքերն ու անհետ կորածների որոնման աշխատանքները»,- նշել է Կլաարը: Տոյվո Կլաարը հայտնել է, որ առաջիկա տարածաշրջանային այցի շրջանակներում ինքը խորհրդակցություններ կանցկացնի՝ պարզելու, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին առկա մարտահրավերները հաղթահարելու համար:
3/3 Also very important to cease negative public rhetoric. Planning to be back in the region soon to pursue consultations on how the EU 🇪🇺can be the most useful in assisting both Armenia 🇦🇲and Azerbaijan 🇦🇿in the context of current challenges.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 19, 2021