ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան տեղամասում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Այս պահին բուք է, միաժամանկ տեղում է ձյուն, տեսանելիությունն անբավարար է:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրացվիճակներից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ պահպանեք զգոնություն, դեպի ՀՀ երթևեկը կազմակերպեք ձմեռային անվադողերով: