Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Բնակարանները քաղաքացիները վարձակալել են ԱՀ բոլոր շրջաններում: Վարձավճարների փոխհատուցման ուշացումները կապված են պայմանագրերի մեծ քանակի և քաղաքացիների կողմից կրկնակի պայմանագիր կնքելու հետ, որն ավելի է բարդացնում աշխատանքը: Հունվար ամսվա վարձավճարի փոխհատուցումները շարունակվում են, որի ավարտից հետո կիրականցվի փետրվար ամսվանը: Պայմանագրերը լուծարելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն /ԱՀ Կառավարության շենք/:
Անհրաժեշտ փաստաթղթերի և փոխհատուցման մասին առավել մանրամասն՝ այստեղ։