ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։
Այս մասին հայտնել է Արցախի դատախազությունը։
Նշենք, որ հոդվածը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն և պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Armenia Today-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ թիվ 312 հոդվածի տակ կան սահմանադրությանը վերաբերող այլ հոդվածներ ևս։ Դրանք են 1-4, 5 և 6-րդ հոդվածների որոշ կետեր, որոնք վերաբերվում են նախագահին։
Մյուս մանրամասների մասին Ավանեսյանը խոսելուց զերծ մնաց՝ խորհուրդ տալով ճշտել դատախազությունից։