Ուղեկցորդի բացակայության պատճառով այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի։
Այս մասին Armenia Today-ին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Վաղը աշխատանքները կշարունակվեն, սակայն ուղղությունը դեռ հստակ չէ։ Ամենայն հավանականությամբ, դա Հադրութի ուղղությունն է»,- ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը հասել է 1546-ի: