Ջերմաջուրը կամ ինչպես տեղացիներն են ասում «Տաք ջուրը» Արցախի բնության հրաշքներից է, որը գտնվում է Շահումյանի շրջանում: Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով և գտնվում է 2200-2400մ բարձրության վրա:
«Տաք ջրի» հանքային աղբյուրները հայտնի են իրենց բուժիչ հատկություններով, թերևս դա է պատճառը, որ մարդիկ դեռ հնուց այցելում են այստեղ: Այս գանձը գտնվում է Թարթառ գետի ափին:
Այստեղ են գտնվում նաև գետնի խորքից բխող բնական բուժիչ տաք ջրերը:
Շատ հաճախ տաք, թթու և հանքային այս ջրի բաղադրությունը համեմատում են Կարլովի Վարի Չեխիայի և Ջերմուկի հանքային ջրերի հետ: